Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Տիգրան Մեծ պողոտայից բերման են ենթարկել 38-ամյա Կարեն Խ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ մարտի 29-ի առավոտյան Երեւանի Վրացյան փողոցում գտնվող ավտոկայանատեղիում կայանված «Մերսեդես Ս-350» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է գումար:
Կատարվում է հետաքննություն: