Օխոտի ծովի ջրային տարածքներում՝ Մագադանից 300 կմ հեռավորության վրա, հինգշաբթի գիշերը խորտակվել է «Հեռավոր արևելք» կոչվող սառցատար տրաուլերը: Վերջին տվյալներով՝ վթարի արդյունքում մահացել է 54 մարդ: Նավում ընդհանուր առմամբ գտնվել է 132 մարդ, այդ թվում՝ ռուսներ, Բիրմայի, Ուկրաինայի, Լատվիայի և Բանուատուի քաղաքացիներ: 

Հաջողվել է փրկել 63 մարդու, իսկ 15-ի ճակատագիրը մնում է անհայտ: Ներկայումս շարունակվում են փրկարարական աշխատանքները: 

ՌԴ Քնչական կոմիտեի տվյալներով՝ սուզանավի խորտակման ամենահավանական պատճառ է համարվում որևէ արգելքի հետ բախումը: Ողբերգության տեղի ունենալու շրջակայքում ջրի ջերմաստիճանը 0 աստիճան է: Փրկվածներից մեծամասնությունը ծանր սառցահարման մեջ են, որոշների վիճակը ծանր է: