ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Արմեն Ս.-ն խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով ձերբակալվել է:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2014թ. ապրիլի վերջին պետական հատուկ ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ քննչական բաժնի քննիչն իր վարույթում քննվող քրեական գործով Կարապետ Մ.-ին եւ վերջինիս ընկերներ Միսակ Ս.-ին եւ ոմն Ռոբերտին չկալանավորելու, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրություն ընտրելու դիմաց Միսակ Ս.-ի հոր միջոցով պահանջել է խոշոր չափերով` 826 հազ. ՀՀ դրամին համարժեք 2 հազ ԱՄՆ դոլար կաշառք, որի մի մասը հասցրել է ստանալ հիշյալ գործով անցնող անձանց ծնողներից:
Նախաքննությունը շարունակվում է: