«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Պարզվում է՝ ԵՏՄ անդամակցությունից հետո վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաները Հայաստան մուտք գործելիս սկսել են լուրջ խոչընդոտների առաջ կանգնել: «Ժողովուրդ»-ին է դիմել մի վրացահայ, ով ՌԴ քաղաքացիություն ունի և սովորաբար Հայաստան է գալիս իր մոր անունով գրանցված, վրացական պետհամարանիշների ավտոմեքենայով: Ըստ վերջինիս՝ մի քանի օր առաջ, երբ ցանկացել է գալ Հայաստան, Գոգավանի սահմանակետում իրենց թույլ չեն տվել հատել սահմանը:

ՀՀ մաքսային ծառայությունից այս առնչությամբ «Ժողովուրդ»-ին տված պատասխանից պարզ է դառնում. քանի որ Վրաստանը ԵՏՄ տեսանկյունից երրորդ, կամ այսպես կոչված՝ միությունից դուրս երկիր է, ուստի ԵՏՄ օրենքներով վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաները Հայաստան գալու համար պետք է մաքսատուրք վճարեն»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: