WLKY պորտալի փոխանցմամբ՝ ամերիկուհին ստիպված է եղել ծննդաբերել խցանման մեջ, որն առաջացել է նախագահ Բարաք Օբամայի` Լուիսվիլ ուղևորության պատճառով: Բժիշկները չեն կարողացել հասնել մինչ ծննդաբերող կինը, քանի որ ճանապարհները փակ են եղել Օբամայի ժամանման պատճառով:

Ծնունդն օգնել է ընդունել բուժքույրը, ով հայտնված է եղել խցանման մեջ: Ծննդաբերությունն ավարտվել է շատ լավ:Երեխան լույս աշխարհ է եկել առողջ: