Մարտին Վարդազարյանը ծնվել է 1938 թվականի ապրիլի 4-ին Երևանում։ Նրա հայրը՝ երաժիշտ Ցոլակ Վարդազարյանը եղել է հայկական ջազի հիմնադիրներից։ 1961 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային, և 1970 թվականին՝ կոմպոզիտորական բաժինը։ 1956-1960 թվականներին նվագել է Հայաստանի պետական ռադիոկոմիտեի կվինտետում։ 1961-1963 թթ. ղեկավարել է «Մոսկվա» կինոթատրոնի նվագախումբը։ Նվագախմբեր է ձևւավորել «Երևան նախագծին» և Պետական համալսարանին առընթեր։ 1966-1972 թվականներին զբաղեցրել է Հայաստանի պետական ռադիոյի և հեռուստատեսության էստրադային անսամբլի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ 1971-1974 թթ. դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի արվեստի ֆակուլտետում։ 1974-1989 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների տան գեղարվեստական ղեկավարը։ 1990 թվականից Հայաստանի հանրային հեռուստառադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի խմբավարն է և խորհրդատուն։ 1994 թվականից «Հայկական երաժշտական համաժողով» հասարակական կազմակերպության անդամ է։ Դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային ֆակուլտետում[3] 2009 թվականիցն ընտրվել, 2013 թվականին վերընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:
YerevanNews.am-ը շնորհավորում է Մարտին Վարդազարյանին՝ մաղթելով երկար կյանք: