Երկար համբերատար լինելուց հետո (և բարձր գտնվիր նրանցից)- միտքն անտեսելով նաև չվախենալով, որ հնարավոր է դիտվի արդարանալ, որոշեցի պատասխանել բոլոր այն մարդկանց, ովքեր մեծ ուշադրությամբ հետևում են իմ ֆեյսբուքյան «վարքին»:), նունիսկ պահանջում, որ լինեմ և շարժվեմ այնպես, ինչպես իրենք են ճիշտ համարում։ Որ պահին ինչ գցեմ,ինչով կիսվեմ։
Նախ սկսեմ նրանից ,որ ինտերնետն իմ կյանքում շատ լուրջ դեր ունի , առօրյայումս նույնպես։
Շատ սիրում և լուրջ տեղ եմ տալիս ֆեյսբուքին իմ կյանքում, նույնիսկ զգալի մաս հնարավոր է առօրյայիցս տրամադրեմ նրան։
Սիրում եմ կիսվել պահով,մտքով, հուզական ցանկացած դրսևորումով, ցանկացած պահի։
Պահն ինձ համար լիարժեք է դառնում կիսվելուց։
Ինձ հետաքրքիր և իմ սիրած մարդկանց հետևում եմ , կիսում եմ տարածության վրա իրենց ցանկացած պահ ,ցանկացած միտք, ցանկացած հուզական դրսևորում` վշտից մինջև ուրախություն։
Կարծում եմ պետք է շատ առողջ վերաբերվել ժամանակաշրջանի շատ արդիական այս երևույթին։
Անցնեմ մյուս կետին։
Եթե տեսակդ ստեղծագուրծող է ,ձեռքբերումից մինչև կորստ, բարդույթից մինչև ազատություն, ատելությունից մինչև սեր, ցանկացած զգացումի վերապրման ժամանակ, ստեղծագործելն է թեթևացումդ։
Բացարձակ չփորձելով մեկին նմանվել ուզում եմ փաստել.
Երբ նկարիչը կորցրել է երեխային և լիքը գինու շշերով փակվել է իր արվեստանոցում և սկսել է նկարել, կամ գրող`ը գրել է գիրք,բանաստեղծը` բանաստեղծություն, դա նույնպես կիսվել է,իհարկե դա շատ դժվար կլինի հասկանալ 16 տարեկան լրագրող աղջնակին կամ մյուս մյուս այլ մասնագիտությունների տերերին(լավ -ի և վատ-ի մասին չէ խոսքս այլ միայն տարբերության ,չնայած լավ լրագրողը այսօր դեֆիցիտ է) ,բայց չհասկանալն իրավունք չի տալիս քննադատել։
Կտավներ, ռեքվիեմներ, բանաստեղծություններ, մտքեր, երաժշտություն, պոեզիա, ֆիլմ, գիրք և այլն, մեծ մասամբ ծնվել են հենց այդ ժամանակ։
Եվ ի վերջո հավատացեք դուք ունեք այն ազատությունը և հնարավորությունը չհետևել (unfollow) այն մարդուն ֆեյսբուքում, ով նյարդայնացնում է ձեզ կամ տհաճ է։
Շնորհակալություն ուշադրության համար, եթե մի հոգի, ով պետավտոտեսուչի փայտիկը ձեռքը ֆեյսբուքում հետևում է ով ինչ է անում, որ տուգանի, ցած կգցի, ես կհամարեմ այս երկար գրածս անհեթեթությունը արդարացված:)
Սոս Ջանիբեկյան - Ֆեյսբուք