Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը բարերար Ռուբեն Վարդանյանի հետ միասին ապրիլի 5-ին այցելել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ եւ ծանոթացել այնտեղ Պաշտպանության բանակի զինծառայողների համար նոր բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների ընթացքին։

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ նման ծրագրերը մեծապես նպաստում են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը եւ Արցախի պաշտպանունակության ամրապնդմանը։