Այնպիսի տպավորություն է, որ հայաստանյան մեդիա դաշտում ի սպառ բացակայում է վերլուծական լրագրության դպրոցը, նամանավանդ, եթե խոսքը վերաբերվում է աշխարհաքաղաքականությանն ու տնտեսությանը։
Հատկապես տխուր է կարդալ Ռուսաստանին վերաբերող տնտեսա-քաղաքական վերլուծությունները։ Վերլուծաբանները գրեթե միաբերան կոլապս են գուժում Ռուսաստանին, որովհետև տնտեսական վիճակը վատթարացել է․..
Հետո՞ ինչ։ Ոչ մի ուժեղ պետության համար տնտեսական վայրիվերումները չեն կարող բերել կոլափսի, եթե կա ուժեղ ազգային գաղափար և իշխանություն։ Ռուսաստանում ուժեղ իշխանություն կա առնվազն 2000-ականներից, իսկ ուժեղ գաղափարը ծնվեց Ղրիմի վերամիավորումից հետո և Ռուսաստանի հանրությունում տրամադրություններն այնպես են, որ նույնիսկ սով էլ սկսվի՝ Ռուսաստանը կոլափսի չի ենթարկվելու։
Իհարկե հնարավոր են ցնցումներ, որովհետև 20 տարուց ավել տևած որկրամոլական քարոզչությունից հետո ձևավորվել է որկրամոլների ու ամեն ինչում տնտեսությունն ու փողը կարևորողների բանակ, բայց նրանք փոքրամասնություն են և միշտ էլ ներկայացված են եղել այդ երկրում, սակայն Ռուսաստանի վերելքը երբեք չեն ապահովել փորով մտածողները, այլ միշտ եղել են ինչ-որ Ախտուբինսկի, կամ էլ սիբիրյան ինչ-որ գյուղի տիպի բնակավայրի սովորակկան մարդիկ, ովքեր պատրաստ են եղել հանուն լուսավոր ապագայի սոված էլ մնալ, իսկ տեղը եկած ժամանակ՝ նռնակներով նետվել թշնամու տանկ տակ։ Իսկ որկրամոլները մշտապես ապահովել են ռեգրեսսն ու դեգրադացիան։
Այնպես որ, ոչ միայն վաղ է Ռուսաստանի վրա խաչ քաշելը, այլև իսկը ժամանակն է հասկանալու, որ պատմությունը Ռուսաստանին հերթական շանսն է տալիս, որից ռուսները կարծես թե տրամադրված են օգտվել ու եթե դա լինի, դա կլինի Ելցինյան-Գայդարյան ժառանգությունից վերջնական հրաժարվել և կհանգեցնի երկրի տրանսֆորմացիայի և մոդեռնիզացիայի։ Իսկ տնտեսական վիճակը այսօր ընկնելուց հետո, վաղը կրկին կբարձրանա, ինչպես դա եղավ 1917 և 20-աններիցն, ինչպես դա եղավ 30-ականներին, պատրեազմական ու հետպատերազմական տարիներին, ինչպես դա եղավ 70-ականներին... կարևորը, որպեսզի պահպանվի ազգային գաղափարը, իսկ տնտեսական վիճակը շատ փոփոխաական ու կարևոր, բայց ոչ որոշիչ գործոն է։
Գուրգեն Վարոսյան-Facebook