Մարտի 29-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել Գյումրի քաղաքի «Յոթ Վերք» եկեղեցում մի կնոջ պայուսակից դրամապանակը` 31.000 դրամով, գողանալու մասին: Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1983 թ. ծնված, նախկինում դատված Կարեն Ա.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: