Ապրիլի 7-8-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն կկատարի Ռուսաստանի Դաշնություն։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր կփոխանակեն տարածաշրջանային եւ միջազգային օրակարգային հարցերի վերաբերյալ։
Մոսկվա այցելության շրջանակներում նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ։
Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների խմբագիրների եւ հեղինակավոր վերլուծաբանների հետ։