Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։

Մարդկության պատմության դառը փորձը բոլորիս վստահեցնում է միայն մի անվիճելի պնդման մեջ` մարդը բոլոր ժամանակների ամենադաժան և նողկալի արարծն է, որը բնության մեջ երբևիցե ստեղծվել է:

Այս հոդվածաշարում անդրադարձ է կատարվում մարդկության հանդեպ գիտակցված ոճիր գործած այն ցեղասպան բռնակալ-ղեկավարներին, ովքեր իշխել և արյունոտ քաղաքականությամբ իրենց կարմիր հետքն են թողել մարդ արարածի հետագա գիտակցության մեջ:

Առանձնացվել են այն 13 բռնակալ-վոժդերը, ովքեր ղեկավարել են 20-րդ դարում, որը, որպես կանոն, ընդունված է համարել մարդկության զարգացման, տիեզերքի նվաճման ամենատարբեր գիտական նվաճումների դար:

Հիտիկե Տոդզիո.Ճապոնացի քաղաքական-ռազմական գործիչ, բանակի հարցերով նախարար և Ճապոնիայի վարչապետ`ռազմական հանցագործ:
Հիտիկեի հայրը Ճապոնիայի կայսերական բանակի գեներալ-լեյտենատ էր: Բեռլինում եղած ժամանակ Տոդզիոն աշխատել է որպես ռազմական կցորդ: 1930-ականներին մեկնում է Մանջուրիա, որտեղ հանդես է գալիս որպես Քվանտունյան բանակի հետևակի այնուհետև ժանդարմական գումարտակի հրամանատար, ինչն էլ նրա համար ցատկահարթակ հանդիսացավ: Երիտասարդ տարիներին նրա ղեկավարության տակ էր գտնվում «Վերահսկողական խումբ» կոչվող կառույցը, որի մեջ ներառված էին ֆաշիստական հայցքների հետևորդ մի շարք գեներալներ և սպաներ, ովքեր ամեն միջոցի պատրաստ էին Ճապոնիայում ֆաշիստական կարգերի հաստատման և միլիտարիստական բլոկի ձևավորման գործընթացի կայացման համար: Տոդզիոյի անմիջական ղեկավարությամբ Մանջուրիայի տարածքում արհեստականորեն ստեղծվում է Մանջո-գո բուֆերային պետական միավորումը:

Տոդզիոն հանդիսանում է հայտնի «Բեռլին-Հռոմ-Տոկիո» հայտնի առանցքի ստեղծման գաղափարական հայրը: Հայրենական պատերազմի սկզբին նա ստանձնում է ռազմաօդային ուժերի գծով նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 1941-ին` Ճապոնիայի վարչապետ: Այս որոշմանը միաձայն կողմ էին գրեթե բոլոր քաղաքական ուժերը և հասարակակն ներկայացուցիչները,անգամ նրանք, ովքեր միշտ քննադատաբար էին մոտենում և կատեգորիկ դեմ էին քաղաքականության միլիտարիզացմանը: Տոդզիոն դարձավ վարչապետ, քանի որ նրա ազդեցությունը կառավարության գործողությունների վրա ակնհայտ էր:

1941-44 թթ-ին աստճանաբար նրա լիազորությունները երկրի ներսում և սահմաններից դուրս ընդկայնվեցին: Ցանկացած ռազմական օպերացիա Հիտիկեն կատարում էր սառը պրոֆեսիոնալիզմով, սակայն նույնը չի կարելի ասել երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերվող հարցերին:

1941 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ի Պել-Հարբոր նավահանգստում վարչապետ Տոդզիոին նպաստեց տեղի ունեցած հարձկմանը, և Ճապոնիան մեխանիկորեն ներգրավեց համաշխարհայիին պատերազմում:

Հիտիկե Տոդզիոն իր կառավարման տարիներին` 1941-1945 թվականներին կազմակերպել և իրագործել է 4,5 միլիոն անմեղ ճապոնացիների ցեղասպանությունը` աքսորի և ամենատարբեր բռությունների միջոցով, ինչի արդյունքում ճապոնական քաղաքական պատմության մեջ թողել է «Մեծ կարմիր դահիճ» մականունը: Պատերազմի ավարտից հետո` 1948 թվականին, Տոդզիոն դադապարտվեց մահապատժի` կախաղան:
Հետաքրքրականն այն է, որ այդ նախճիրը սեփական ազգի հանդեպ անելու գործին իր ուրույն մասնակցությունն է ունեցել նաև կայսր Հիրոհիտոն, որի մասին կխոսենք այլ ձևաչափով (Հիշեցման կարգով ուղղակի նշենք, որ Տոդզիոն և Հիրոհիտոն բավականին հակադիր բևեռներ են եղել` հատկապես Ճապոնիանի` պատերազմում ներգրավման հարցերում):

Արմեն Հովասափյան - Ֆեյսբուք