Ապրիլի 6-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհից Ձորագյուղ տանող ճանապարհի 3-րդ կմ-ին ընկել է ձորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: