«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ` ԱԺ-ում նիստի մեկնարկից որոշ ժամանակ հետո, մի քանի ԲՀԿ-ականներ, նիստի դահլիճից դուրս գալով, միասին «ուղևորվեցին» ԱԺ ԲՀԿ խմբակցության աշխատասենյակ: Նրանց թվում էին ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Մուրադ Գուլոյանը, Գուրգեն Արսենյանը, Աբրահամ Մանուկյանը, Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, Արշակ Մխիթարյանը՝ Բռլիանտի Արշակ, Մերուժան Սիմոնյանը, Հրանտ Գրիգորյանը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «ժողովը» հրավիրել է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը, քանի որ նշված անձինք ֆինանսական խնդիրներ ունեն միմյանց միջև, որը չեն կարողանում լուծել: Գործը հասել է Մ. Գուլոյանին, ով էլ իրար «գլխի» է հավաքել պատգամավորներին՝ հարցին լուծում տալու համար: Առայժմ մեզ չհաջողվեց պարզել՝ ստացվե՞լ է կարգավորել խնդիրը, թե՞ ոչ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: