Մի քանի տարի առաջ խոսվում էր հայ մի շոու աստղի, հայաստանցի, անբարո վարքի մասին, բոլորը անթաքույց քննարկում էին ու կարծես թե մինչև հիմա երկրպագուների բանակը շատանում է

Քիմի մասին - չգիտեմ ով է , ոչ երկրպագու եմ, ոչ էլ հետաքրքրվել եմ և այն ինչ նկատում եմ հայկական ֆեյսում՝ հուշում է մեկ բան - իրան ազգովի սպասում ենք ու փի առ անում / միգուցե անգիտակցաբար /

Ինքը Վոլոչկովան չէ , ինքը անժելա սարգսյանը չէ - ինքը իր երկրում ապրող և մեր ազգի քանակի եռապատիկը երկրպագու ունեցող ձայն է ու մարդ ՝ ով եթե ասի,- Հայաստանում էի ՝ շատերը կգան տեսնելու, թե էդ ո՞րտեղ է:

Տարիներով հայ գիտակից հատվածը ուզեց, որ ինքը գա / պատկերացրեք, որ Մերլին Մոնրոն գար Հայաստան՝ քանի՞ հոգի կգար հետո, ու հո չէի՞նք քննարկի վարքը /:
ինքը իր տարիների աշխատանքը ու ձգտումը բերում է իր հետ / որպես աստղ վարկանիշը /- և դրա մեջ մենք ազգովի ոչ մի լումա չունենք/ պատկերացրեք բերում է մի բան, որի մեջ մենք ոչ մի լումա չունենք /օժիտ չենք տվել/

Հետևությունները թողնում եմ ձեզ բոլորիդ- ոմանք լավ գիտեն, թե ով է բարո անբարո և ով ով է , բայց իրենց քթի տակ համարձակություն չունեն կանխելու ինչ որ մեկ կնոջ անկում կամ ապտակելու մեկ տղամարդու ով բարո չի վարվում ինչ որ կնոջ հետ:
Մի բան էլ ՝ տղամարդկություն չէ կնոջ անունը անհարգի տալը / տատս կասես եկեղեցու պատ քանդելուն հավասար է կնոջ անունըանտեղի հիշելը /

հ.գ - ես սիրում եմ երբեմն հումորի տալ անձերի նկատմամբ մեր վերաբերմունքը ու էսօր մտածում էի, թե ո՞ր դեպքում ասենք Մեռլին Մոնրոն կգար Գյումրի ու կքայլեր Ռիժկովի ճեմափողոցով:

- Դուք հո դեմ չե՞ք :

Արթուր Գևորգյան