«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանը նույնպես կներգրավվի մայիսին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: Նա ստանձնելու է թեկնածուներից Վահագն Գեւորգյանի մամուլի խոսնակի պարտականությունները:
Ի դեպ, մեր տեղեկություններով, առաջադրվելու ցանկություն ունի նաեւ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը: Քաղաքապետի թեկնածուների պակաս Աբովյանում կարծես թե չի սպասվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում