«Հայրս և պապիկս այնքան հպարտ կլինեին». այսպես է մեկնաբանել 34-ամյա հայտնի աստղ Քիմ Քարդաշյանն իր այցը Հայաստան, որը եղել է երեկ՝ ապրիլի 8-ին:
Քիմն իր Instagram-ի էջում հրապարակել է լուսանկարներ՝ Երևան այցի մասին և գրել.
«Իմ ամուսինը և դուստրը նույնպես եկել են Հայաստան, որպեսզի ծանոթանան իմ ժառանգության հետ և ավելի շատ բան իմանան իմ նախնիների մասին: Այնքան ոգևորված եմ, չեմ կարողանում քնել»:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ընտանիքի հետ երեկ երեկոյան ժամանեց Հայաստան, որտեղ մեծ շուքով դիմավորեցին նրան: