Ինչ-որ մարդիկ Տաթևի վանական համալիրի մոտից ապամոնտաժել ու անհայտ ուղղությամբ տարել են Տիգրան Սարգսյանից հուշ մնացած 170000 $-անոց բիոզուգարանը: Պետական գերատեսչությունները ոչ մի պատասխան չեն տալիս դեպքի առիթով և բիոզուգարանի հետագա ճակատագիրը անհայտ է, անգամ չեն հայտնում, թե ով է այն տարել և որ ուղղությամբ: Փաստորեն հայկական տուրիզմի վերջին տարիների ծանրակշիռ ատրիբուտից զրկվեցինք` առանց անգամ այն օգտագործելու: Ինչպես անհեթեթ ձևով գումարը փոշիացնելով այն գնեցին, այնպես էլ անհեթեթ ձևով շուտով կբացատրեն նրա անհետանալը:
Մի կողմից էլ մտածում եմ, որ բարձրաշխարհիկ հյուրերին դիմավորելու կապակցությամբ` գուցե փոխելու են հույժ կարևոր օբյեկտի դիսլակացիան և վերջապես նրա բացումն են անելու: Չգիտեմ, բայց որ Աբու Հասանի մաշիկների ճակատագրին են արժանանալու անիմաստ ձեռք բերված զուգարանները` կամաց-կամաց փաստի է վերածվում...
Գարիկ Պետրոսյան-Facebook
Հիշեցնենք նաև, որ մոտ երկու շաբաթ առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, թե Տաթևի վանական համալիր ճոպանուղու մոտ տեղադրված, պետբյուջեի վրա 170 հազար դոլար արժեցած «բիոզուգարանն» ինչ-որ մարդիկ ապամոնտաժել, տարել են: