Երկու արդբեջանցի զինծառայող զոհվել է՝ ընկնելով ձնե փոսի մեջ: Միջադեպը տեղի է ունեցել Նախիջևանում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Համաձայն ունեցած տեղեկության զոհվածներն են ավագ լեյտենանտ Անար Քերիմովը և պայմանագրային զինծառայող Մեհթի Զեյնալովը:
Անար Քերիմովի մարմինը դեռ որոնվում է:
Բացի այդ, տվյալներ են հաղորդվում մեկ այլ զորամասում 3 զինծառայողների վիրավորվելու մասին։ Նշված է, որ նրանք վիրավորվել են «հայկական կողմից» արձակած կրակոցների արդյունքում։
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ը դեռ այդ տեղեկությանը չի արձագանքել։