«Հրապարակ» թերթը գրում է.

«Հանրապետականները երեկ՝ ապրիլի 9-ին, քեֆի մեջ էին. նրանք հրավիրված էին «Օջախ» ռեստորան՝ նշելու Աժ նախագահ Գալուստ Սահակյանի ծնունդը: Բացի պատգամավորներից, ներկա են եղել նաև վարչապետն ու Երևանի քաղաքապետը: Գրիգորիչի տարեդարձն ապրիլի 8-ին էր, նա դարձավ 67 տարեկան:

Ըստ երևույթին, ՀՀԿ-ականներն իսկապես հավատացել են Գալուստ Սահակյանի հումորին, որ իր ծնունդն ամեն օր է, և հաջորդ օրն էլ էին նշում նրա տարեդարձը: Ի դեպ, սա իշխող կուսակցության միակ քեֆը չէ այս ամիս: Ապրիլի 17-ին էլ նույն «Օջախ» ռեստորանում կայանալու է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր հարսանիքը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: