«Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի պաշտոնական միջոցառումներին մասնակցելու համար Ազգային ժոդովը 80-ից ավելի հրավերներ է հղել՝ բոլորը տարբեր երկրների խորհրդարանների ղեկավար կազմի մակարդակով: Պարզեցինք, որ արդեն 32 երկիր պաշտոնապես ընդունել և հաստատել է հրավերը ապրիլի 24–ին Հայաստան գալու վերաբերյալ: Ասում են որ հյուրերի քանակն աննախադեպ է լինելու աննախադեպ հագեցած են բոլոր բարձրակարգ հյուրանոցները՝ ոչ միայն Երևանի, այլև Ծաղկաձորի, Դիլիջանի և հարակից վայրերի: Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում անգամ առաջարկ է հնչեցվել հյուրերի մի մասին տեղավորել իրենց տներում»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: