«Հրապարակ» թերթը գրում է.

«Գեներալներ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը երեկ մեկնել են Երուսաղեմ՝ ուխտագնացության Հիսուսի գերեզմանին: Առաքինի քրիստոնյաները մի առաքելություն էլ են իրագործելու այնտեղ. Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ խաչքար են նվիրելու Երուսաղեմի հայ համայնքին, որի բացումը պետք է լինի իրենց մասնակցությամբ: Արարողությունը կիրականացնի և կմասնակցի Երուսաղեմի հայոց պատրիարքարանը:

Ի դեպ, խաչքարն ուղարկել են իրենց այցից որոշ ժամանակ առաջ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: