Երեկվա գիշերային անակնկալ համերգից շատերս բավականություն ստացանք:

Եվ հարցը միայն համաշխարհային մեծության փոփ-աստղի նվերը չէր մեզ, այլ նաև մենք ինքներս. մեր քաղաքը, մեր երիտասարդությունը, մեր տրամադրությունն, մեր կազմակերպվածությունն ու կյանքը վայելելու ցանկությունը:

Շատ շնորհակալ եմ արտիստից, հանդիսատեսից, կազմակերպիչներից, քաղաքապետարանից և բոլոր ծառայություններից:

Հ.Գ. Իդեպ, աշխատանքից չեմ ուշացել

Գրել է իր ֆեյսբուքյան էջում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։