«Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայտարարվելիք համաներումը կարծես հետաձգվում է: Մեզ տեղեկություններ են հասել, որ իշխանությունները մտադիր են համաներումը տեղափոխել մայիս: Նախապես ծրագրված էր համաներումը հայտարարել մինչև ապրիլի 24-ը, բայց Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունը խախտել է բոլոր խաղաքարտերը:
Մինչև ապրիլի 24-ը համաներում հայտարարելու դեպքում դա կազդի նաև Ժիրայր Սեֆիլյանի և նրա ընկերների վրա, ինչը, բնականաբար, իշխանությունների սրտով չէ, նրանք ՀԽ անդամներին ձերբակալել են, որպեսզի վերջիններս «չփչացնեն» ապրիլի 24-ը: Այժմ մեր աղբյուրները վստահեցնում են, որ համաներումը կլինի մայիսի սկզբին: Այս տեղեկատվությունը, սակայն, որևէ կերպ հնարավոր չէ պարզել իրավասու մարմիններից, նախագահական նստավայրում և արդարադատության նախարարությունում նման դեպքերում շարունակ կրկնում են. «Կլինի՝ կիմանաք»»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: