«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Միջազգային շուկայում պղնձի գնի՝ մարտի վերջերին արձանագրված կտրուկ աճին ներկայումս հաջորդել է գնի էական անկում: Երեկ պղնձի մեկ տոննայի գինը կրկին հատել է 6000 դոլարի սահմանագիծը:
20 օրում պղինձը էժանացել է մոտ 300 դոլարով: Պղնձի միջազգային գինը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար: Պղնձի էժանացումը բերում է արտարժութային հոսքերի կրճատմանը»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում։