Ամերիկյան Օկլահոմա նահանգում ոստիկանը պատահաբար կրակել է կասկածյալի վրա՝ շփոթելով ատրճանակը էլեկտրաշոկի հետ: Ոստիկանության 73-ամյա պահուստային սպա Ռոբերտ Բեյդսը խոստովանել է, որ սպանել է 44-ամյա Էրիկ Հարրիսին, որը փորձում էր զենք վաճառել ծպտյալ ոստիկանին: 

Մահացածի ընտանիքի փաստաբանը սրան չի հավատում: Բեյդսի դեմ քրեական գործ է հարուցվել: