Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին



Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության այլ անդամների հետ միասին, այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին: 


Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 63 տարեկան:


Եռաբլուր պանթեոնում քաղաքապետը ծաղիկներ է դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին: