Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 15-ին աշխատանքային մեկօրյա այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ:
Աշխատանքային այցի ընթացքում Ազգային ժողովի նախագահը կմասնակցի «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին:
Այցի շրջանակում տեղի կունենան նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ: