Ըստ Նորվեգական կառավարության պատասխանատու մարմինների՝ բացահայտվել է, որ երկրի ներսում գտնվող փախստականների մեծամասնությունը ունի անօրինական ներգաղթյալի կարգավիճակ։

Մասնավորապես պարզվել է, որ նրանք մեծ գումարներ են տրամադրել համապատասխան այրերին, որպեսզի կարողանան մտնել Նորվեգիա, որոնք էլ հավաստիացրել են, թե երկիր կարող են մտնել միայն անձնագրերը պատռելուց կամ վնասելուց հետո:

Ըստ երկրի արդարադատության նախարար՝ Անդրե Անոնտսնի երկրի մեջ որպես փախստական գտնվողների 10-ից 9-ը այս մուտք են գործել այս եղանակով, որպեսզի չբացահայտեն իրենց միջնորդող անհատների ինքնությունը։

Շվեդիայի կառավարությունը ևս բացահայտել է նմանատիպ կեղծարարության գործեր և Նորվեգիայի կառավարության հետ որոշում են կայացրել կասեցնել նման կեղծավոր հոսքը երկրում։

Նույն արաբական լրատվամիջոցի հաղորդմամբ Շվեդիական կառավարությունը հայտարարմամբ երկիրը տարեկան 100 հազար օրինավոր գաղթականների կարիք ունի: