Ապրիլի 13-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի գլխավորությամբ մեկնարկել են հավաքներ, որոնց մասնակցում են զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները:
Հավաքների ընթացքում տարբեր ոլորտների բարձրաստիճան սպաներ մասնակիցների առջև հանդես են եկել տարածաշրջանային ներկա զարգացումներին ու բանակաշինության ոլորտում իրականացվելիք հետագա անելիքների մասին ելույթներով:
Դասախոսություններից բացի հավաքների ընթացքում կկազմակերպվեն նաև գործնական պարապմունքներ: