ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նոր դատավորներ են նշանակվել:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հրամանագրում, մասնավորապես, ասված է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի ապրիլի 7-ի ԱԽ-12-Ե-5 և ԱԽ-12-Ե-6 որոշումներով ներկայացված եզրակացությունները՝ որոշում եմ.

1. Արթուր Սմբատյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

2. Արտակ Թադևոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»: