Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ասաց, որ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան դրական է համարում և չի հասկանում ստեղծված «աժիոտաժը» նրա այցի շուրջ։ 

«Ինձ համար անհասկանալի է աժիոտաժը հասարակության տարբեր խավերի կողմից, հանդուրժողականության պակասը մեր հասարակության մեջ։ Մենք ամեն ինչ այնքան սուր ենք ընդունում, որ կարելի է ավելի հանգիստ տանել:Այս այցելությունը Հայաստան հատկապես Ցեղասպանության 100-ամյակի կոնտեքստում, կարծում եմ, նաև լրացուցիչ լիցք հաղորդեց խնդրի նկատմամբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացնելու տեսանկյունից»,-ասաց նախարարը։