Ընթերցեք և տարածեք, որպեսզի ձեր ընկերներն էլ տեղեկացված լինեն ու չխաբվեն.
Վեցերորդ զգայարան հաղորդումից հետո շատերն են դիմում ինձ տարբեր խնդիրներով՝ օգնում եմ հնարավորության սահմաններում, քաջ գիտակցելով, որ օգնությունը վճարովի չի լինում՝ վճարովի լինում է ծառայությունը:
Շատերը դիմում են երբ արդեն հասցրել են խաբվել տարբեր շառլատանների կողից՝ էքստրասենսեր, գուշակներ, գիր անողներ ու բացողներ: Բուժումներ են անում մարդիկ, որ օրգանների տեղերն էլ ստույգ չգիտեն, էլ չեմ ասում անատոմիա, ֆիզոլոգիա ու կենսաբանություն իմանալու մասին: Գուշակում են բաներ, որ բոլորի հետ էլ տեղի են ունենում՝ հեշտությաբ մոլորեցնում ու ապագան պարտադիր շատ վատը տեսնելով գումար են պահանջում, որ լուսավոր դարձնեն: Պարտադիր ամեն ինչ կապում են Աստծո հետ, իրենց համարելով աստծո տված շնորհ կրողների ու ոչ միայն չեն տիրապետում էզոթերիկ որևէ գիտելիքի, այև իրենք իրենցից էլ գլուխ չեն հանում՝ պարզապես չգիտեն, թե այդ ամենը ոնց է լինում: Առավել հետաքրքիր է գիր քանդողների գործելավոճը՝ հեց մարդը դիմում է ինչ որ խնդրով, պարտադիր պարզվում է, որ վրան թուզթ ու գիր է արված ու անհրաժեշտ է քանդել, բայց իհարկե մի կլորիկ գումարի դիմաց...
Ցավն այն է, որ այդ մարդիկ պարզապես գաղափար անգամ չունեն, թե ինչ է այդ թուղթ ու գիր ասվածը և ինչ է նշանակում քանդել:
Մի վստահեք ձեր կյանքն ու առողջությունը շառլատաններին, հաապատասխան նյութեր ընթերցեք, եղեք տեղեկացված...
Վահան Մելիք-Փարսադանյան