Շվեյցարրիա-Հայաստան խորհրդարանական խումբն արձագանքել է շվեցարական «RTS»-ի հետ հարցազրույցում Շառլ Ազնավուրի արած հայտարարությանը` կապված Թուրքիայի` Ցեղասպանությունը ճանաչելու հարցին: Երգիչը հայտարարել է, որ «թքած ունի Ցեղասպանություն» բառի վրա: Գրում է «Nouvelles d'Armenie»-ն:

Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի տարածած հայտարարության մեջ նշված է, որ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի արտահայտությունն անհաջող է եղել: «Պարոն Ազնավուրն ասել է, որ նա «թքած ունի Ցեղասպանություն բառի վրա»` մոռանալով, որ Շվեյցարիան միշտ առաջին  է եղել այն ազգերի պաշտպանության հարցում, որոնք դարձել են ցեղասպանության զոհը: Բացի այդ նա մառացել էր, որ իր հարցազրույցից մի քանի օր անց հայկական պատվիրակությունը Ժնևի մարդու իրավունքների խորհրդում ցեղասպանության կանխման վերաբերյալ կարևոր բանաձև պետք է ներկայացներ»,- գրված է հաղորդագրության մեջ:

Խարհրդարանական խումբը ցանկանում է իմանալ, թե որն է հայկական կառավարության նպատակները, որ միջազգային երեք մակարդակներում, որպես իր ներկայացուցիչ ընտրել է մի մարդու, որը թվում է` չի հասկացել հանցագործության ճանաչման ամբողջ պայքարի իմաստը, որը ոչնչացրել է մի ամբողջ ազգ: