Քաղաքացիներին հետաքրքում է, թե հնարավո՞ր է արդյոք փոխել անունը:
Այո, հնարավոր է փոխել ոչ միայն անունը, այլեւ նաև ազգանունը: Անվան փոփոխության գործընթացը մինչև երեխայի 10 տարին լրանալը արվում է նրա ծնողների համատեղ դիմումի հիման վրա: Փոփոխությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում:
Ազգանունը՝ մյուս ծնողի ազգանունով փոփոխելը, կատարվում է նույն կերպ:
Ի դեպ, 10 տարին լրացած երեխայի անվան և կամ ազգանվան փոխումը կարող է կատարվել` հաշվի առնելով երեխայի կարծիքը: