Այսօր Ստեփան Շահումյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասան, Վրաստանի և Հայաստանի Խորհրդային Հանրապետությունների վաստակավոր դերասան Ռաֆայել Պապովյանի ծննդյան 97-րդ ամյակն է:

Իր ամբողջ կյանքի ընթացքում Ռաֆայել Պապովայնն իր տաղանդն, ուժն ու ունակությունները նվիրել է բեմին, հայկական թատերարվեստի զարգացմանը: Դժվար է թերագնահատել նաև նրա ներդրումը Թբիլիսիի հայկական թատրոնում: Մեծանուն դերասանը ավելի քան 30 տարի ինքնամոռաց ծառայել է արվեստին՝ խաղալով թատրոնում ավելի քան 250 դեր: Նա բեմում հանդես էր գալիս երկու լեզուներով՝ հայերեն և վրացերեն:

Ռաֆայել Պապովյանը ծնվել է 1918թ.-ին, Թբիլիսիում: Համալսարանն ավարտելուց հետո Թբիլիսիի հայկական դպրոցներում զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: 

Իր տաղանդի շնորհիվ Ռաֆայել Պապովյանը գրավել է հանդիսատեսի լայն շրջանակների սրտերը: Բացի այս, նա վարել է նաև ակտիվ հասարակական կյանք: Եղել է նաև 26 կոմիսարների Խորհրդային շրջանների ազգային պատգամավոր: Արժանացել է Վրաստանի ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության պատվոգրի:

Ռաֆայել Պապովյանը ունեցել է նաև ֆիլմային դեր՝ «Նվագախմբի տղաները» լեգենդար ֆիլմում: