Ապրիլի 16-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Կապանի Գարեգին Նժդեհի փողոցում «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի ուղևորուհին, փորձելով բացել մեքենայի կողային ապակին, անզգուշությամբ բացել է մեքենայի դուռը և վայր ընկել, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: