«Հրապարակ» թերթի տեղեկություններով, առաջիկա օրերին Էկվադորը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սա նոր ցնցում կլինի Պապից «կաթվածահար» Էրդողանի համար, որի պատվիրակներն այս օրերին ԱՄՆ-ում փորձում են կանխել ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ին ասվելիք ճառի հետ կապված նոր տհաճությունները:
«Հասկանալի է, որ Օբաման այս անգամ էլ չի արտաբերի «ցեղասպանություն» բառը: Բայց «չարտաբերումն» ամերիկյան կողմը կսուբլիմացնի մայիսի սկզբին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տրվող պատարագով, ինչը կանխել ԱՄՆ-ում գտնվող Չավուշօղլուին հաստատ չի հաջողվի»,- հայտնեց մեր աղբյուրը դիվանագիտական շրջանակներից:
Նրա փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը մայիսի 6-ին կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու պատարագին: Նրան կուղեկցեն Գարեգին Բ-ն և ՆավասարդԿճոյանը, ներկա կլինի նաև Արամ Ա Կիլիկիո կաթողիկոսը:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: