Վենեսուելան ունի նավթի ամենախոշոր պաշարները աշխարհում, սակայն տնտեսությունը գտնվում է ճգնաժամային վիճակում: Ապրանքների մշտական պակասը և աճող ինֆլյացիան առաջացնում են մարդկանց դժգոհությունը:
Նախագահ Նիկոլաս Մադուրոն, որը իշխանության ղեկին է կանգնել 2 տարի առաջ, նավթի գների այսպիսի անկման մեջ մեղադրում է ԱՄՆ միջամտությունը: Մարտին նախագահ Բարաք Օբաման պատժամիջոցներ է սահմանել 8 վենեսուելացի պաշտոնյաների նկատմամբ: