Մինչև Եվրատեսիլ երգի մրցույթի սկսվելը Eurovision Song Contest կայքը սկսել է հարցազրույցներ անել մրցույթի մասնակիցների հետ: Առաջին հարցազրույցն անցկացրել են Հայաստանը ներկայացնող Dorians խմբի հետ:
-Այն բանից հետո, երբ Եվրատեսիլ 2009-ին Դուք չընտրվեցիք որպես Հայաստանի ներկայացուցիչ, ինչպե՞ս որոշեցիք կրկին մասնակցել:
-2009 թվականին մենք գիտեինք, որ չենք ընտրվի, քանի որ նոր խումբ էինք, և հայ հանդիսատեսը մեզ լավ չգիտեր: Դա մեր նախկին պրոդյուսերի առաջարկն էր:
Այս տարի Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը խնդրեց մեզ մասնակցել և մենք համաձայնեցինք:
- Եվրատեսիլում մասնակցությունը ի՞նչ է նշանակում ձեզ համար:
-Իհարկե, մեզ համար մեծ պատիվ է հնարավորություն ունենալ ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլում, որը մեզ համար պարզապես երգի մրցույթ չի: Դա մեծ փառատոն է, որտեղ տարբեր երկրների ներկայացուցիչներ հանդիպում են միմյանց, մշակութային փոխանակում ունենում և զվարճանում:
-Ի՞նչ հաջողություն կունենաք մրցույթում: Մրցույթից հետո ի՞նչ հաջողություններ կցանկաիք ունենալ Ձեր կարիերայում:
-Մենք չգիտենք, թե ինչ կլինի մրցույթում: Մենք այնտեղ գնում ենք ո՛չ հաղթելու, ո՛չ էլ պարտվելու համար: Մենք կանենք ամեն հնարավոր բան, որպեսզի չհիասթափեցնենք այն մարդկանց, ովքեր աջակցում են մեզ:
-Ի՞նչ ազդեցություն ունի Թոմի Այոմին խմբի երաժշտական ուղղության վրա:
-Մեր պրոդյուսերը խնդրեց Թոնի Այոմիին մեզ համար երգ գրել և նա համաձայնեց: Մե ն քշատ ուրախ ենք, քանի որ «Black Sabbath»-ը իր ազդեցությունն ունի մեր խմբի վրա: Մեզ համար պատիվ է համագործակցել Թոնի Այոմիի հետ:
-«Lonely Planet» երգում հարց եք տալիս, թե ով է մարդը և ով է Աստված: Կարո՞ղ եք Դուք պատասխանել այդ հարցին: Եվ կարո՞ղ եք պատասխանել այն հարցին` ով կփրկի միայնակ մոլորակը:
-Այսպես կասեմ: Միայնակ մոլորակը ոչ մայն Երկիր մոլորակի մասին է, այլ մեր բոլորի: Կարծում ենք` բոլորիս մեջ մի միայնակ մոլորակ կա: Եթե ցանկանում ենք ավելի լավ ապրել, ապա մեզանից յուրաքանչյուրը պետք է այնպես անի, որ աշխարհը ավելի լավը լինի:
-Եվ վերջում, ի՞նչ եք մտադիր բերել Եվրատեսիլ, և ինչո՞ւ պետք է հանդիսատեսը քվեարկի «Lonely Planet»-ի օգտին:
-Երգը շատ կարևոր հաղորդագրություն ունի: Հույս ունենք, որ մարդիկ կհասկանան այն: