Ղրիմի միացումից առաջ, Պուտինի վարկանիշը 65% էր:
Ղրիմի միացումը, այսինքն՝ կայսերական քաղաքականությունը նրա վարկանիշը դարձրեց 88%: Բայց հիմա ուկրաինական թեման կորցնում է իր հրատապությունը ու առաջ են գալիս տնտեսական պրոբլեմները, որոնք կարող են հարվածել Պուտինի վարկանիշին:
Կայսերականությունը զարգացնելու ռեսուրս Ռուսաստանը, կարծես, չունի, ըստ այդմ՝ բարձր վարկանիշ հնարավոր է ապահովել երկրի ներսում՝ ուժեղացնելով ճնշումները, ռեպրեսիաները մարդկանց, ուժերի հանդեպ, որոնց պաշտոնական քարոզչամեքենան ներկայացնում է՝ որպես «հինգերորդ շարասյուն»:
Սուրեն Սուրենյանց՝ ֆեյսբուք