ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը հաստատել է, որ ապրիլի 24-ին կլինի Հայաստանում: Ինչպես տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, ապրիլի 24-ին կայցելի Երևան:

Նա Երևանում կմասնակցի Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումներին: Այցի շրջանակներում նաև տեղի կունենա Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը: