Անհատ ձեռնարկատեր Մելիք Բաղդասարյանը մեղադրվում է մանկապարտեզին կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու մեջ։

Անհատ ձեռնարկատեր Բաղդասարյանը 2010-2012թթ.- ին, յուրաքանչյուր տարի մատակարարման պայմանագիր է կնքել Արմավիրի մարզի «Արգավանդի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Վիոլետա Մաթևոսյանի հետ, համաձայն որի Մ. Բաղդասարյանը պարտավորվել է պայմանագրում նշված ժամկետում մանկապարտեզին մատակարարել անհրաժեշտ սննդամթերք, այդ թվում նաև կարագ:

Սակայն, պարզվել է, որ մանկապարտեզի սաներ համար նախատեսված կարագի փոխարեն, խախտելով պայմանագրին կից ապրանքների սահմանված գնացուցակը, Մ.Բաղդասարյանը մատակարարել է խոշոր չափի` ընդհանուր 248.782ՀՀ դրամ արժողության 199.04կգ սփրեդ:

Սպառողներին խաբելու համար Մելիք Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ գործն արդեն դատարանում է։

«Փաստինֆո»