Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշումը, համաձայն որի՝ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել երկամսյա կալանքը, այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը անփոփոխ թողեց։ 

Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանի համակարգող Ժիրայր Սեֆիլյանին, անդամներ՝ Վարուժան Ավետիսյանին, Թորոս Սեֆիլյանին, Պավել Մանուկյանին բերման էին ենթարկել ապրիլի 7-ին: