Ապրիլի 18-ին, ժամը 22.40-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141 շենքի դիմաց իրար են բախվել «Պորշ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Պորշ»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Դիմիտրի Սահակյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: