Կարծում եք աշխարհի ամենավտանգավոր թույնը օձի, կարիճի կամ սարդի թու՞յնն է: Իրականում կան ավելի սարսափելի երևույթներ:
Ժամանակակից մարդը բախվում է մեծ վտանգի, որն իր մեջ պարունակում են տեղեկատվական հոսքերը: Շատ դժվար է ղեկավարել կամ վերահսկել դրանց հոսքը. տեղեկատվությունն ամենուր է և այն հսկայական ներգործություն է ունենում մարդկային օրգանիզմի վրա:
Վաղուց արդեն գաղտնիք չէ այն, թե ինչպես են տարբեր բառերն ու մտքերն ազդում ջրի վրա: Ձայնի ցանկացած փոփոխությունից փոփոխվում է ջրի մոլեկուլի կառուցվածքը: Եթե դա դրական ինչ-որ բան է, ապա այն ձեռք է բերում ձյան փաթիլի տեսք, իսկ եթե բացասական՝ քաոսային կառուցվածք:
Քանի որ մարդու օրգանիզմի 80% ջուր է, ապա ցանկացած բացասական բառ կամ միտք խիստ բացասաբար է ազդում մարդու վրա, կործանարար ներգործություն ունենում ամեն մի կենդանի երևույթի վրա: Այսօր բացասական տեղեկատվությունը դարձել է աղբ, որը գրեթե ունակ չէ մարսել մարդկային օրգանիզմը: