«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ապրիլի 24-ին ԵՏՄ երկրների նախագահներից Երևան կգա միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանում այս օրը ընտրություններ են, իսկ Բելառուսի նախագահը պաշտոնական այցով կլինի հարևան Վրաստանում: ՀՀ իշխանությունները և նախկին այլընտրանքները սիրում էին գլուխ գովել «Բատկայի» հետ իրենց ջերմ հարաբերությունների մասին: 2013-ի մայիսին Գագիկ Ծառուկյանն Աբովյանի իր կառուցած Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը «զարդարելու» համար Լուկաշենկոյին էր Հայաստան բերել:
ԲՀԿ նախկին առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյո՞ք Ծառուկյանը փորձե՞լ է Լուկաշենկոյին անձամբ հրավիրել Երևան: «Պարոն Ծառուկյանն, իհարկե, տեղյակ է, որ պարոն Լուկաշենկոն առաջիկա օրերին լինելու է Վրաստանում, և անկախ նրանց մեջ եղած ընկերական, բարեկամական, դրական ու ջերմ հարաբերություններից, պարոն Ծառուկյանը կարծում է, որ նման հարցերում կանոնակարգվում են պետական արարողակարգով, և նա չի պատրաստվում որևէ մասնակցություն ունենալ այդ հարցում»,- ասաց խոսնակը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: