Ըստ արաբական լրատվամիջոցների ահաբեկչական խմբավորումները կարողացել են գրավել Հալեպի Ս. Վարդանանց եկեղեցին, որը գտնվում է Մեյտանում։
Մի քանի ժամ ընդհարումից հետո հակառակորդը կարողացել է դուրս հանել տեղում գտնվող զինվորներին և տիրել նրանց համար շատ կարևոր այս շրջանին, որից հնարավոր է թիրախի տակ առնել ամբողջ Մեյտան շրջանը:
Ընդհարումների արդյունքում զոհվել է 10 զինվոր, իսկ մնացյալը հեռացել են՝ թողնելով զինամթերք։