Այսօր՝ ապրիլի 4-ին, Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Ինչպես հաղորդում է diepresse.com-ը՝ Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի բոլոր 6 խմբերը հանդես են եկել հայտարարությամբ, որով դատապարտում են 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զանգվածային սպանություները՝ դրանք որակելով որպես «ցեղասպանություն»:
Հայտնի է Ավստրո-Հունգարական միապետությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության դաշնակիցն է եղել: Այս մասին խոսվում է նաև համապատասխան հոդվածում: