Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնը, որը հիմնադրվել է 2007 թվականին, միջազգային ճանաչում ունեցող Թայլանդում գտնվող բրիտանական Ռիջենթս դպրոցի միակ ներկայացուցիչն է Հայաստանում և ողջ տարածաշրջանում: 2007 թվականից ի վեր կենտրոնը իրականացնում է «Գլոբալ Քոննեկտ» կրթաթոշակային ծրագիրը` առաջարկելով կրթաթոշակներ 14 -ից 17 տարեկան աշակերտներին տվյալ ուսումնական հաստատությունում ուսանելու համար:
Ռիջենթս դպրոցը շնորհում է շրջանավարտներին միջազգային բակալավրիատի որակավորում (IB Diploma) և միջնակարգ կրթության միջազգային վկայական (IGCSE): Տվյալ կրթաթոշակները հոգում են Թայլանդի Ռիջենթս դպրոցում ուսման, սննդի և կեցության վարձի մինչև 100 %-ը:
Դիմորդները պետք է համապատասխանեն Միացյալ Թագավորության հավատարմագրված միջնակարգ ուսումնական հաստատությունների ընդունելության չափանիշներին, որոնք ներառում են դիմորդի ակադեմիական տվյալները և հասարակական դերը:
Կրթաթոշակները տրվում են մրցութային կարգով, որն անց է կացվում 3 փուլով՝
Առաջին փուլ`
- անգլերենի թեստ,
Երկրորդ փուլ`
- մաթեմատիկայի քննություն անգլերենով,
Երրորդ փուլ`
- հարցազրույց դրպոցի հիմնադիր նախագահի հետ
Մրցույթի ընթացքում հաշվի է առնվում ուսանողի առաջադիմությունն ու արտադպրոցական միջոցառումներում նրա ցուցաբերած ակտիվությունը, որի հիման վրա որոշվում է կրթաթոշակի ծավալը:
Սույն ծրագրի շրջանակներում Ռիջենթս դպրոցում սովորել և սովորում են ավելի քան 120 հայ աշակերտներ, ովքեր հետագայում իրենց ուսումը շարունակել են աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններում, ինչպիսիք են Լոնդոնի Համալսարանային Քոլեջը (UCL), Տորոնտոյի համալսարանը, Քեմբրիջի Համալսարանը և այլն:
Առավել մանրամասն տեղեկությունների համար դիմեք Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոն:
Հասցե՝ Սայաթ Նովա 29/1, Երևան, ՀՀ
Հեռ.՝ 011 999 911, 077 453 353


